ՈՒզու՞մ եք իմանալ, թե ինչերի է ընդունակ հայ-անհատը, եթե տոգորված է իր ցեղի արժանապատվությամբ, և եթե իր միտքն ու հոգին անխոցելի են նիկոլական-գլոբալիստական աղտեղությունների առաջ:
Կարող եք իմանալ հենց ԱՍԱԼԱ-ի հիմնադիր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, որի հուշերի հատորն արդեն ԲՈՒԿԻՆԻՍՏԻ գրախանութներում է:
Սփյուռքի զինյալ պայքարն ուսումնասիրողները իրավացիորեն այն դիտարկելու են որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի մի հանգրվանը, երկար հիմնավորելու են, որ նման պայքարն անխուսափելի էր, որ 1970-ականների սկզբին ստեղծված էին պայքարի բոլոր հիմքերը:
Ճի՛շտ են անելու:
Սակայն այդ ժամանակաշրջանի իմ երկարամյա դիտարկումները, հայության շրջանում տիրող բարոյալքվածության ու թևաթափության մթնոլորտի իմ սուբյեկտիվ գնահատումը թույլ են տալիս պնդելու հետևյալը.
չլիներ Հարություն Թագուշյան-Հակոբ Հակոբյանը՝ սփյուռքում ոչ մի զինյալ պայքար էլ չէր լինելու:
Այդ նա՛ էր, որ պաղեստինյան պայքարում կուտակած իր ահռելի ռազմական-կազմակերպչական փորձով, հայկազունի տոհմիկ կամքով անհնարինը դարձրեց հնարավոր:
Այդ նա՛ էր, որ իր անխախտ հավատամքով կարողացավ տոգորել հայ երիտասարդներին և ընթացք տալ Գուրգեն Յանիկյանի երազանքին:
Հակոբ Հակոբյանն իր զինակիցներով մեզ համար ձևավորեց պայքարող, իր կամքը աշխարհի հզորներին թելադրող ազգի համարում:
Մեզ համար կուտակեց ազգային հպարտության այնպիսի պաշար, որը մինչ օրս անխնա մսխում ենք, և որը դեռ չի սպառվել…
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ